Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 248-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 248-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 237-րդ հոդվածին։
  Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 248-Ն որոշմամբ սահմանված՝ մաքսային փորձաքննության համար փորձագետների և մասնագետների վարձատրության նպատակով միջոցների՝ մաքսային մարմնի կողմից դիմումատուին փոխանցման դրույթներն այլևս արդիական չեն, նախագծով նախատեսվում են դիմումի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացման և կոմիտեի կողմից ուսումնասիրությանն առնչվող համապատասխան դրույթներ։

  • Discussed

    06.04.2023 - 21.04.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1754

Print