Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

« ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Ս/թ․ հոկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը, որի 284-րդ հոդվածի 2-րդ մասով անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար սահմանված է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայման, ինչի կապակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվում  համապատասխան որոշման նախագիծը:

 Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համեմատ՝ մշակված նախագծով սահմանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝  մրցույթի տարրերով, մասնավորապես առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու հավակնություն ունեցող սուբյեկտների ենթադրյալ գործունեության նախնական գնահատում՝ առկա առաջարկներից ընտրելով լավագույներին, ինչից հետո միայն ընտրված լավագույն առաջարկը իրականություն դառնալու հնարավորություն կստանա:

  • Discussed

    06.04.2023 - 21.04.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4254

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: