Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 214-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաներով բժշկական օգնության և սպասարկման մեջ կիրառվող նոր մոտեցումներով, անպտղության պատճառագիտության ախտորոշման, մինչ սերմնավորումը, մինչ բեղմնավորումը իրականացվող հետազոտությունների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև որոշման մեջ առկա որոշ դրույթների համապատասխանեցմամբ` 2021թ. կատարված` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Օրենքի փոփոխություններին:

2. Կարգավորման նպատակը և բնույթը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակ սահմանել անպտղության պատճառագիտության ախտորոշման համար, մինչև ներարգանդային սերմնավորումը իրականացվող հետազոտությունների ցանկը, ինչպես նաև արդիականացնել մինչև արտամարմնային բեղմնավորումը իրականացվող հետազոտությունների ցանկը:

Միաժամանակ, նախագծով սահմանվող դրույթները համապատասխանեցվել են ներկայումս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության աշխարհում ընդունված արդի բժշկական մոտեցումներին, հստակեցվել է բուժօգնության տարբեր փուլերին ներկայացվող բժշկական հակացուցումների ցանկը, հանվել է ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման բարդությունների ցանկը, քանի որ վերջիններիս վերաբերյալ պացիենտը պետք է իրազեկվի ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. N88-Ն հրամանով հաստատված` բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձևի միջոցով:

Լրացուցիչ հայտնում եմ, որ նշված հետազոտությունները իրականացվում են ինչպես վճարովի սկզբունքով դիմած, այնպես էլ պետական պատվերի շրջանակներում` ՀՀ կառավարության 2015թ. N 568-Ն որոշմամբ սահմանված շահառուներին, սակայն, հաշվի առնելով, որ, վերոհիշյալ որոշմամբ նախատեսված` պատճառագիտության ախտորոշման և մինչև արհեստական բեղմավորումը իրականացվող հետազոտությունների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ հստակ տարանջատված չէր, վերջիններս կատարվում էին առողջապահության նախարարի` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նորմատիվները և միջինացված գները, փոխհատուցման առանձնահատկությունները և բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների և ծածկույթների ցանկերը հաստատելու մասին` նշված տարվա համար գործող հրամանով` յուրաքանչյուր հետազոտության համար հաստատված գների շրջանակներում:

Հաշվի առնելով, որ պետական պատվերի շրջանակներում նշված հետազոտությունների իրականացման պահանջը նախատեսված էր ՀՀ կառավարության 2015թ. N 568-Ն որոշմամբ սահմանված ծավալներում, նախորդ տարիներին վերջիններս իրականացվում էին «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը տվյալ տարվա բյուջեով հատկացվող միջոցների շրջանակներում, ուստի 2023թ. ևս դրանց իրականացման համար լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվելու:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից` Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի մասնակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հստակ սահմանել և տարանջատել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնության տարբեր փուլերում անհրաժեշտ հետազոտությունների ցանկը, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական գործելակերպը բժշկական համապատասխանեցնել արդի մոտեցումներին:

5.Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի գործողության 4-րդ և 5-րդ կետերից:

  • Discussed

    04.04.2023 - 19.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1753

Print