Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածով սահմանվում է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք ենթակա են կահավորման կապույտ առկայծող փարոսիկներով կամ կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով։

Այդ ցանկից դուրս է մնացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի տրանսպորտային միջոցները։

ՀՀ քրեկան դատավարության օրենսգրքի, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքների կարգավորումներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն օժտվել է քրեադատավարական և օպերատիվ գործունեություն իրակացելու լիազորություններով։

Միաժամանակ Որոշման հավելվածի 10-րդ պարբերությամբ փարոսիկով կահավորելու իրավասություն է տրվել նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տրանսպորտային միջոցներին, որոնք սակայն չեն հանդիսանում օպերատիվ բնույթի գործառույթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական բացը լրացնելու, իրավական անորոշությունը վերացնելու և փոփոխված անվանումներով որոշ պետական մարմինների անվանումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է Որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տրանսպորտային միջոցների կապույտ առկայծող փարոսիկներով կահավորելու իրավասություն, քանի որ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 6-րդ հավելվածի 2.4.1-ին կետի (387-րդ էջ) համաձայն՝ շտապ օգնության, հրդեհային, զինվորական, փրկարար ծառայությունների և իրավակարգի ու անվտանգության ապահովման մարմինների տրանսպորտային միջոցները համարվում են օպերատիծ ծառայությունների տրանսպորտային միջոցներ, իսկ Կանոնակարգի 2.4.3.2.1-ին կետի (390-րդ էջ) համաձայն՝ բոլոր տեսակի օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկները պետք է լինեն կապույտ գույնի։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների և լիազորությունների առավել արդյունավետ իրականացումը, քանի որ տրանսպորտային միջոցների փարոսիկներով կահավորելու և դրանք կիրառելու դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955‑Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված երթևեկության առավելություններից՝ դրանով իսկ օպերատիվ, ինչպես նաև իրենց  և երթևեկության այլ մասնակիցների համար անվտանգ կերպով իրականացնելով ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունները և գործառույթները։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Discussed

    31.03.2023 - 16.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2113

Print

Suggestions

Լևոն Ղազարյան

01.04.2023

Անհասկանալի է, թե Անվտանգության խորհրդի անդամների ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի մեքենաները ինչու՞ պետք է կահավորվեն կապույտ և կարմիր փարոսիկներով (էտ ո՞ր գործառույթների կատարման համար է անհրաժեշտ նաև կարմիր փարոսիկը, դեռ մի տեղ կապույտը՝ ոչինչ)։ Առավել ևս նախագծի հիմնավորման մեջ խոսք անգամ չկա նշված կատեգորիայի տրանսպորտային միջոցների մասին։

See more