Add to favourites

Under development

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ.1)» կետով.

«ժգ.1) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման հատուկ համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը.»։

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասում`

1) «գ» կետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման հատուկ համարանիշների աճուրդային մեկնարկային գները և հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների,»,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ)» կետով.

«թ) կազմակերպում և անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման հատուկ համարանիշների հատկացման աճուրդները։»։

Հոդված 3. Օրենքի 13.2-րդ հոդվածոի 2-րդ մասի 1-ին նախադասության «մեծ պահանջարկ ունեցող», 4-րդ և 5-րդ նախադասությունների, ինչպես նաև 4-րդ մասի «Մեծ պահանջարկ ունեցող» բառերից հետո լրացնել «կամ հատուկ» բառերը։

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 5.  Սույն օրենքի 1-ին հոդվածով և 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                   2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

  • Discussed

    30.03.2023 - 14.04.2023

  • Type

    Law

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3001

Print