Add to favourites

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.

  • նախատեսվել են բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսևորումներ.
  • նախատեսվել է գյուղատնտեսական արադրանքի իրացման շուկայում բանակցային ուժեղ դիրքի առկայության շեմեր.
  • Սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողությունների իրականացման հնարավորություն.
  • սահմանվել է համակենտրոնացման գնահատման վարույթ իրականացնելու համար պետական տուրքի վճարման պարտականություն։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.

  • սահմանվել են առևտրային ցանցի և մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջներ.
  • ամրագրվել է առևտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ.
  • նախատեսվել են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները և պայմանները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց.
  • հստակեցվել է առևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները.
  • նախատեսվել է ապրանքների ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմաններ և կարգ:

«Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափի նվազագույն շեմ։

  • Discussed

    21.03.2023 - 07.04.2023

  • Type

    Law

  • Area

    Agriculture, State revenue, Economy, Financial, Economical, Civil and commercial legislation

  • Ministry

    Competition Protection Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3795

Print