Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2023 թվականի N ————-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում «ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով» բառերը փոխարինել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնավոր երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով, բացառությամբ՝ ավտոբուսային կանոնավոր երթուղիների ընդհանուր քանակի 100 տոկոսի չափով սահմանված դեպքերի» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                         Ն
Փաշինյան

 

 

  • Discussed

    21.03.2023 - 06.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1834

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

21.03.2023

նոր ֆոկուս աչպաըարության փոխարեն մարզերի համար ամեն քաղաքի գնեք նոր ավտոբուսներ, Միայն Երեանի մասին եք մտածում

See more