Add to favourites

Under development

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«_____» _____________ 2023 թվական   N ______-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը` համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ

Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ

ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

 

 

                                                                                                        Հավելված

ՀՀ կառավարության 2023թ. ______ «     »

                                                                                                          թիվ ------- Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ)

 

1․ Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) հետ կապված հարաբերությունները:

2․ Օտարերկրյա անվտանգության մարմինների ներկայացուցիչների կողմից հրավերով կամ ծառայողական անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ժամանակավորապես զենքը Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվելու դեպքում, այցից առնվազն 3 օր առաջ, այցելող կողմը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում անվտանգության մարմինների ներկայացուցիչների կողմից ժամանակավոր ներկրվող զենքերի տեսակների, համարների և փամփուշտների տրամաչափի ու թվի մասին տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրավոր թույլտվությամբ՝ նշված տեսակի և քանակի զենքերն ու փամփուշտները ներկրվում են մաքսային սահմանով: Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսակետ է ներկայացվում օտարերկրյա անվտանգության մարմինների ներկայացուցիչների ազգանունը, անունը, նրանց կողմից ներկրվող «արտահանվող» զենքերի տեսակը, համարն ու տրամաչափը և ներկրվող (արտահանվող) զենքի յուրաքանչյուր միավորի համար` ռազմամթերքի քանակը:

4․ Հայաստանի Հանրապետության տարածքից զենքի և փամփուշտների արտահանման դեպքում մեկնումից առնվազն 1 օր առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

5․ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվելու ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

6․ Մաքսակետի աշխատողի կողմից թույլտվությունը և դրա պատճենը համեմատվելուց հետո վավերացվում են` համարային կնիքի դրոշմամբ, պատճենը պահվում է սահմանային մաքսակետի մաքսային գործում: Զենքի արտահանման դեպքում մաքսային մարմնի կողմից վավերացված` Հայաստանի Հանրապետություն զենքի ներկրման թույլտվության բնագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսակետ և պահվում դրա գործում:

7․ Զենքի տեղափոխումը «փոխադրումը» օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և տրանսպորտային այլ միջոցներով իրականացվում են զինված պահպանության ներքո` Լիազոոր պետական ռազմականացված կազմակերպության գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

8․ Օտարերկրյա անվտանգության մարմինների ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում զենք պահելը, կրելը կամ օգտագործելն, տեղափոխելը «փոխադրելը» իրականացվում են Հայաստանի Հանրապետության Լիազոր պետական ռազմականացված կազմակերպության թույլտվությամբ և հսկողությամբ: Հայաստանի Հանրապետություն ներկրված զենքը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված Լիազոր պետական ռազմականացված կազմակերպությունում:

  • Discussed

    17.03.2023 - 01.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1870

Print