Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<<ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսցող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ-ներ), ջրային ռեսուրսները, մթնոլորտը:(Ընդերքում պարփակված օգտակար հանածո հանդիսացող բնական ռեսուրսների մասով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի նիստի 21-րդ կետով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը,  համաձայն որի նախատեսված հիմնախնդիրների լուծման համար պետք է իրականացվի ախտորոշիչ ուսումնասիրություններ, ինչի հիման վրա կմշակվի ռազմավարական փաստատաթուղթ` ներառելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները):

Ներկայացված Ռազմավարությունը կստեղծի  շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ, ինչպես նաև կապահովի անցումը կայուն զարգացման՝ ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար: Մասնավորապես.

       կկատարելագործվի շրջակա միջավայրի պահպանության նորմատիվա-իրավական դաշտը, այդ թվում՝ կնախատեսվի էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցները,

       կձևավորվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ՝ ներառելով միջազգային ստանդարտները, համակարգը,

       կնպաստի խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև ավելի մատչելի կդարձնի շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության ապահովումը և միջազգային համագործակցության զարգացումը:

Ռազմավարական բնապահպանական գործողությունների ծրագիրը նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, այն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում:

  • Discussed

    14.11.2017 - 29.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Security, Agriculture, Nature protection, Energy and natural resources, Economical

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12318

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: