Add to favourites

«Միասնական հաշվից գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

23.12.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-595 օրենքի (ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 1-ից) 19-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանվել է, որ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին:

Նախագծի ընդունման նպատակը միասնական հաշվից գումարների վերադարձը հար­կային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերի և կարգի սահմանումն է։

  • Discussed

    15.03.2023 - 30.03.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2206

Print