Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2023 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման՝
  • 1-ին կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «առաջին խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով,  «բ»  պարբերությունում  «երկրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով, «գ»  պարբերությունում «երրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով,     
  • 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով․

«4. Օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանել՝     

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափով.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝  սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված չափով.

  3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված չափով։»։

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքումնպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման`

1) 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «առաջին խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով,  «բ»  պարբերությունում  «երկրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով, «գ»  պարբերությունում «երրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով, «դ» պարբերությունում «հաշմանդամ երեխա ճանաչված անձի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող երեխայի» բառերով,

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով․

 «3. Օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձի հաշմանդամության նպաստի չափը սահմանել՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափով.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ  սահմանված չափով.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված չափով,

4) «հաշմանդամ երեխա ճանաչված անձ»  կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝   սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված չափով»։

 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

             

  • Discussed

    14.03.2023 - 30.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1818

Print