Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ, սոցիալական ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծմամբ։

 Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝

  1. ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթները (կարգավորումները) կամ առկա ձևակերպումներից հանել «Ազգային օպերատոր» բառակապակցությունը (հոլովաձևերով),
  2. հնարավորություն է տրվում վճարող կազմակերպության ընտրությունը կատարել առցանց դիմումի հիման վրա՝ անկախ աշխատելու հանգամանքից (բացաությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է),
  3. հանել համապատասխան մարմնի (ուժայինների) համակարգի վճարման նախնական ցուցակին վերաբերող դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգը վերջիններիս հասանելի է իրական ռեժիմով և այդ դեպքում ևս վճարման ցուցակը կազմվում է ընդհանուր կարգով,
  4. Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշումը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի ձևակերպումներին։

 

 

  • Discussed

    14.03.2023 - 30.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4029

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: