Add to favourites

Under development

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի՝

  • 4-րդ մասից հանել «(բացառությամբ 25-րդ հոդվածի 7-րդ մասում նշված գումարի)» բառերը,
  • 7-րդ մասում  «առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի  սահմանափակումով» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի 24-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը) բառերը փոխարինել «եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով բառերով, իսկ 2-րդ նախադասությունը հանել,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-1.3-րդ մասեր.

«1.1. Նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է ծնողին, եթե՝

1 ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

2 ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

1.2. Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե՝

1)       ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

2)       ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

3)       նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

4)       օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

1.3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի  երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը։ Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».

  • 2-րդ մասը լրացնել «Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից։» նախադասությամբ.
  • 4-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը։

 

Հոդված 3.  Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 4.  Օրենքի 28.3-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝

1)       երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ, երեխայի խնամակալի երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին,

2)       երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը),

3)       լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը։»․

2) 5-րդ մասից հանել «(այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող) բառերը,  « միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա բառերը փոխարինել « միաժամանակ, եթե վճարելու ամսվա 1-ի», իսկ 5-րդ մասի 2-րդ ենթակետից հանել «խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 28.4-րդ հոդվածի՝

  • 1-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը տվյալները ներկայացվում են տարածքային կենտրոն:

  1. Խնամքի նպաստը նշանակվում է՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

  1. Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.

2) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

3 սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը բավարարում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմաններին (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող):

  1. Տվյալ ամսվա նպաստի չափը որոշվում է ինքնաշխատ եղանակով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասը:.
  • 5-6-րդ, 8-11-րդ, 13-16-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած․
  • 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում:».

  • 18-րդ մասում՝

ա․1-ին կետից հանել «,» կետադրական նշանը,

բ․ 2-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով,

գ․ 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝  3-5-րդ մասերով․

«3)   ծնողը կամ երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ

4)    երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ

5)    տվյալ երեխայի խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ:»․

  • 19-րդ մասում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 28.5-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 8-րդ կետում «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով․
  • 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

«9) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային բաժնում տալու դեպքում։»․

  • 4-րդ մասից հանել «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերը, իսկ «, 3-րդ և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով․
  • 8-րդ մասում «10-րդ և 11-րդ մասերով» բառերը փախարինել «3-րդ մասով» բառով։ 

Հոդված 6.  Օրենքի 39-րդ հոդվածի 14.1-ին մասը « նպաստ նշանակելու, բառերից հետո լրացնել «վճարելու, բառով: 

Հոդված 7.  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    14.03.2023 - 30.03.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1858

Print