Add to favourites

Located in RA Government

«Տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Տարածքային կառավարման հայեցակարգին» հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

 1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

          Ներկայումս տարածքային կառավարման մարմինների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի  N 728 հրամանագրով: ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված 2018 թվականից անհրաժեշտություն է առաջանալու օրենքով կարգավորել ՀՀ տարածքային կառավարման մարմինների  հետ կապված իրավահարաբերությունները:

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին տարիներին տարածքային կառավարման բնագավառին առնչվող օրենսդրական և կառավարման գործընթացներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ։ Ընդունվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը, ընթացքի մեջ է համայնքների խոշորացման գործընթացը։ Դրանք էապես փոփոխում են տարածքային կառավարման նպատակները, տրամաբանությունն ու կառուցվածքը։

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջիկայում տարածքային կառավարման հարաբերությունները՝ հիմքերը, իրավական հիմքերը, լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքով, որին հասնելու համար անհրաժեշտ է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

  1. Կարգավորման առարկան

 2018 թվականից հետո ՀՀ մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Տարածքային կառավարման մարմինների հետ իրավահարաբերությունների կարգավորման ուրվագծերի նախանշում:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

  • Discussed

    14.11.2017 - 29.11.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3343

Print