Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«       »  «                        »  2023 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և       34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի     29-ի «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» N 645-Ն որոշման հավելվածով սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.

  • 2-րդ կետում՝ «երեք» բառը փոխարինել «չորս» բառով.
  • 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

   «դ) անավարտ շինություններ՝

   շինությունները համարվում են անավարտ, եթե քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դրանք դեռևս չեն կառուցվել կամ չեն դասվում մինչև 50 տոկոս, 50-80 տոկոս ու 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճանի։».

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ       Նիկոլ Փաշինյան

  • Discussed

    10.03.2023 - 25.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2932

Print