Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 180-Ն որոշման Հավելված N 3-ը լրացնել 6․1․ կետով, հետևյալ բովանդակությամբ․
«6․1․ Առավել շնորհալի և դպրոցի կրթական ծրագիրը ավարտելուց հետո կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների ամսական դրույքաչափերը սահմանվում են ըստ բաժինների`
1) Պարարվեստ, թատերարվեստ 2100 դրամ
2) Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ 2100 դրամ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

  • Discussed

    06.03.2023 - 22.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Kapan municipality of Syunik marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1855

Print