Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաս¬տանի Հանրա¬պե-տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄՇ) առևտրային կանոններում կատարված փոփոխություններով 01.02.2023թ.-ից ներդրվել է հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայությունը։ ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի ակտիվ հզորության (առանց պահուստային միացումների հզորությունները) մեծությունն ընդունվում է տվյալ սակագնային տարվա սկզբում ԷՄՇ առևտրի մասնակցի պրոֆիլում տվյալ սպառման համակարգի համար ամրագրված մեծությանը հավասար, որը տվյալ սակագնային տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման, բացառությամբ կանոնների 247-րդ կետով նախատեսված դեպքերի։ Սակայն, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ԷՄՇ առևտրի մասնակիցները գերազանցեն ԷՄՇ մասնակիցների պրոֆիլներում ամրագրված հզորությունների մեծությունները, որոնք հանդիսանում են  հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության ամսական արժեքի որոշման հիմքը։ Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել ԷՄՇ մասնակիցների պրոֆիլներում ամրագրված հզորության որևէ ժամում գերազանցման դեպքերում Շուկայի օպերատորի կողմից այդ մասնակցի կողմից ՀԾՄ-ին վճարման ենթակա հզորության վճարի վերահաշվարկի մեխանիզմ։

Բացի այդ, գործող կարգավորումների համաձայն  հաշվեկշռման ծառայություն մատուցողը (ՀԾՄ-ն) հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման համար այդպիսի ծառայություններ մատուցող կայաններին (ՀԷԱ կայաններին) վճարումների երաշխավորումն ապահովելու նպատակով բացում է հատուկ հաշիվ ՀՀ-ում գործող բանկերից մեկում։ Գործող կարգավորումների համաձայն հատուկ հաշվին կարող են մուտքագրվել միայն մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցներից հավաքագրված դրամական միջոցները, իսկ հատուկ հաշվից դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն նշված ծառայության մատուցման համար ՀԷԱ կայանից ձեռքբերված հզորության դիմաց վճարումներ կատարելու համար։ Առանձին ամիսներին հնարավոր են դեպքեր, երբ հատուկ հաշվին եղած դրամական միջոցները բավարար չեն ՀԷԱ կայաններին վճարումների երաշխավորման համար և ՀԾՄ-ն այդ նպատակով կարող է այլ հաշիվներից ներգրավել դրամական միջոցներ և ապա ՀԷԱ կայաններին վճարումներն իրականացնելուց հետո մնացորդային միջոցներն ուղղել այլ հաշիվներից ներգրավված դրամական միջոցները վերադարձնելուն, ինչի հնարավորությունը գործող կարգավորումներով նախատեսված չէ: Այդպիսով, հատուկ հաշվին դրամական միջոցների մուտքագրման և դրանից ելքագրման հետ կապված հարաբերությունների հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել հատուկ հաշվին միջոցների անբավարարության դեպքերի համար նախատեսել կարգավորումներ։

Բացի այդ, ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով (236-240.2-րդ կետերով) սահմանված են ԷՄՇ գործարքների շրջանակում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտը կազմելու և դրա հիման վրա վճարումներ կատարելու ընթացակարգերը և ժամանակացույցը: ԷՄՇ կանոնների 240-րդ կետով սահմանված է, որ երաշխավորված մատակարարը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն) ԷՄՇ բոլոր մասնակիցների հետ կնքված բոլոր գործարքների (այդ թվում՝ շուկայի ազատականացված բաղադրիչներում) դիմաց վճարումները պետք է կատարի ֆիքսված ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը, այնինչ՝ ԷՄՇ մյուս մասնակիցների համար, ովքեր ամբողջությամբ գործում են շուկայի ազատականացված բաղադրիչներում, վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտը կազմելու և դրա հիման վրա վճարումներ կատարելու համար ֆիքսված ամսաթիվ սահմանված չէ (վճարման վերջնաժամկետը ձևավորվում է օրերի հաջորդական հաշվարկման սկզբունքով): Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել ԷՄՇ կանոնների 217.5-րդ և 240-րդ կետերը, ինչպես նաև ԷՄՇ մասնակցի կողմից՝ վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում արտացոլված ցուցանիշների վիճարկման դեպքում հարաբերությունները հստակեցնելու նպատակով՝ ԷՄՇ կանոնները լրացնել համապատասխան կարգավորումներով:

 «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված է սպառողների կողմից ենթասպառողների և բաշխողի այլ ցանցերի սնման համար էլեկտրաէներգիայի փոխանցման պարտավորությունը, սակայն այդ հարաբերություններն ըստ էության չէին տարածվում այն սպառողների և ենթասպառողների վրա, որոնք հանդիսանում են որակավորված սպառողներ։ 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կարգավորում են ստացել այդ հարաբերությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել հանձնաժողովի սահմանած՝ լեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում (ԷՄԱ կանոններ) կատարել համապատասխան փոփոխություններ։

Միաժամանակ, 2023 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջական ազատականացման արդյունքում ի հայտ եկած տեխնիկական բնույթի խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել խմբագրական բնույթի փոփոխություններ, մասնավորապես փոփոխություններ առանձին գործառնությունների իրականացման ժամկետներում, հաշվարկային փաստաթղթերի ձևաթղթերում, օֆերտայի պայմանագրի օրինակելի ձևում և այլ փոփոխություններ ու լրացումներ։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

2023 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի ամբողջական ազատականացման արդյունքում ի հայտ եկած տեխնիկական բնույթի խնդիրները և հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախատեսվել են փոփոխություններ  և լրացումներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, 517-Ն, №518-Ն և №522-Ն որոշումներում։ Մասնավորապես, ներկայացված նախագծերով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային և բաշխման ցանցային կանոններում, մանրածախ շուկայի առևտրային կանոններում, ԷՄՇ օֆերտայի պայմանագրի օրինակելի ձևում նախատեսվել են՝

  • ԷՄՇ մասնակիցների (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) կողմից իրենց ՇԿԾ պրոֆիլում նախատեսված յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի հզորության որևէ ժամում գերազանցման դեպքերում շուկայի օպերատորի կողմից այդ մասնակցի կողմից ՀԾՄ-ին վճարման ենթակա հզորության վճարի վերահաշվարկման մեխանիզմին առնչվող իրավակարգավորումներ, համաձայն որի ԷՄՇ մասնակիցների (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) կողմից իրենց ՇԿԾ պրոֆիլում նախատեսված յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի հզորության որևէ ժամում գերազանցման դեպքում Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 176․3․2-րդ կետի համաձայն կատարում է այդ մասնակցի կողմից ՀԾՄ-ին վճարման ենթակա հզորության վճարի վերահաշվարկ, որի արդյունքում ձևավորված հզորության վճարի լրացուցիչ մեծությունը հաշվի է առնվում ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից սպառման համակարգի հզորության գերազանցման ամսվան հաջորդող ամսում ԷՄՇ կանոնների 236-րդ կետի համաձայն ԷՄՇ տվյալ մասնակցին և ՀԾՄ-ին ներկայացվող ակտում։
  • հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց վճարման նպատակով հատուկ հաշվին միջոցների անբավարարության դեպքում՝ այն համալրելու նպատակով այլ հաշիվներից դրամական միջոցների մուտքագրման և ապա ՀԷԱ կայաններին վճարումներն իրականացնելուց հետո այլ հաշիվներից ներգրավված միջոցները վերադարձնելու նպատակով հատուկ հաշվից դրամական միջոցների ելքագրմանն առնչվող իրավակարգավորումներ,
  • երաշխավորված մատակարարի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի) համար ֆիքսված ամսաթվով՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը վերջնաժամկետով վճարումների կատարման պարտավորությունը սահմանել միայն ԷՄՇ գնման երաշխիք ունեցող արտադրողներին (ՊԷԱ, ՎԷԱ, ԿԷԱ կայաններին), հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանին (ՀԾՄ-ին), ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորին, համակարգի օպերատորին և  հաղորդողին վճարումների կատարման մասով, ինչի արդյունքում, ԷՄՇ կանոնների 240-րդ կետով սահմանված կարգավորումները՝ վերոհիշյալ մասնակիցների մասով, համահունչ կլինեն ԷՄՇ կանոնների «Երաշխավորված մատակարարի հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը» 31-րդ գլխով սահմանված կարգավորումներին և տրամաբանությանը: ԷՄՇ մյուս մասնակիցների հետ (որոնք ամբողջությամբ գործում են շուկայի ազատականացված բաղադրիչներում) կնքված գործարքների դիմաց, երաշխավորված մատակարարը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն) վճարումներ կկատարի ԷՄՇ 38-րդ գլխով սահմանված՝ օրերի հաջորդական հաշվարկման սկզբունքով, ինչի արդյունքում, երաշխավորված մատակարարի կողմից ԷՄՇ ազատականացված բաղադրիչներում գործարքների դիմաց վճարումների կատարման հարաբերությունները կներդաշնակեցվեն էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման տրամաբանությանը.
  • տնօրինելի և պայմանագրային հզորությունները հաստատելու նպատակով երկդրույք սակագնային համակարգում գործող ՀԷԱ և ՊԷԱ կայանների կողմից նշված տեղեկատվությունը հանձնաժողով ներկայացնելու ժամկետներին առնչվող իրավակարգավորումներ,
  • վճարման ենթակա ծառայությունների համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի շուրջ տարաձայնությունների դեպքերում ԷՄՇ մասնակիցների միջև իրավահարաբերությունները կարգավորող դրույթներ, որի համաձայն՝ ԷՄՇ մասնակիցների կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում արտացոլված ցուցանիշների վիճարկման (տարաձայնության) դեպքում, եթե երկու աշխատանքային օրվա ընթացքում կողմերի համաձայ­նությամբ վեճը (տարաձայնությունը) չի կարգավորվում, ԷՄՇ մասնակիցները պարտավոր են վավերացնել ակտը և հաշվարկային փաստաթուղթը, կատարել համապատասխան վճարումները, որից հետո միայն լուծել վեճը (տարաձայնությունը): Տվյալ դեպքում հաշվարկային փաստաթուղթը ճշգրտվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վեճը (տարաձայնությունը) լուծելուց հետո:
  • ԷՄԱ կանոններում նախատեսվել են որակավորված սպառող հանդիսացող սպառողների և ենթասպառողների հարաբերություններին վերաբերող դրույթներ՝ էլեկտրաէներգիայի փոխանցմանը վերաբերող, ինչպես նաև բաշխողի կողմից որակավորված սպառող հանդիսացող սպառողին վերջինիս էլեկտրատեղակայանքի օգտագործման պարագայում կորուստների փոխհատուցման սակագնային կարգավորումներ,
  • հաշվարկային փաստաթղթերի ձևաթղթերում և օֆերտայի պայմանագրի օրինակելի ձևում փոփոխություններ,
  • խմբագրական բնույթի այլ փոփոխություններ։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, 517-Ն, №518Ն և №522Ն որոշումներով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում,  մանրածախ շուկայի կանոններում, օֆերտայի օրինակելի ձևում և հաղորդման ցանցային կանոններում  ՀԷԱ կայանների գործունեության առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները և ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ինչպես նաև կանոնները կհամապատասխանեցվեն 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին։ Մասնավորապես, ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների շրջանակում՝

  • հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց վճարումներ կատարելու համար հաշվեկշռման ծառայություն մատուցող կայանի (ՀԾՄ-ի) համար կսահմանվեն առավել ճկուն պայմաններ,
  • երաշխավորված մատակարարի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի) կողմից ԷՄՇ կարգավորվող և ազատականացված բաղադրիչներում իրականացվող գործարքների համար կսահմանվեն վճարումների կատարման տարբերակված ռեժիմներ.
  • ԷՄՇ-ում կնքված գործարքների դիմաց վճարումների կատարման շրջանակում կսահմանվեն կարգավորումներ՝ ԷՄՇ մասնակցի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում արտացոլված ցուցանիշների վիճարկման դեպքում:

 

 

  • Discussed

    06.03.2023 - 22.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2243

Print