Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-503-Ն օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխությամբ սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, բացառությամբ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձանց, որոնց դիմումի հիման վրա կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ Կառավարությունը սահմանել է սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները, այդ թվում՝ օրենքով սահմանված ընտանեկան նպաստը և սոցիալական նպաստը և հրատապ դրամական օգնությունը։

Օրենքով անկանխիկ վճարման համակարգը ներդրվում է փուլերով՝ 01.07.2023թ՝ քաղաքաներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում․ 01.01.2024թ՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։

Ներկայացվող նախագծով ուժը կորցրած է ճանաչվել Օրենքի կիրարկումն ապահովելու մասին  30.01.2014թ. N 145-Ն որոշման 8-րդ հավելվածի 21-րդ և 23-րդ կետերը:

Անկանխիկ վճարման համակարգի ներդրմամբ պայմանավորված, Օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածներում կատարված փոփոխությամբ վերացվել է նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքը։ Ստացվում է խնդրո առարկա դեպքում չվճարված նպաստը կարող է հաշվարկվել առավելագույնը 12 ամսվա համար (հաշվի առնելով 12 ամիսը մեկ փաստագրվելու օրենսդրական պահանջը)։

Օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների 2-րդ մասերով հստակ սահմանված են նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը և ժամկետները։ Որոշման 8-րդ հավելվածի 22-րդ և 23-րդ կետերով սահմանված են նպաստ վճարելը դադարեցնելու հիմքերը և ժամկետները՝ ըստ Օրենքով նախատեսված՝ նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերի և ժամկետների։

Նպաստի և հրատապ օգնության վճարումներն անկանխիկ եղանակով իրականացվելու են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումներով հաստատված՝ սոցիալական ապահովության հաշվի և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերի հիման վրա վճարող կազմակերպությունների՝ բանկերի հետ Ծառայության կնքած պայմանագրերի համաձայն։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝

  1. ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Օրենքին,
  2. նպաստի վճարները դադարեցնելու հիմքերը և ժամկետները փոխկապակցել ստանալու իրավունքը դադարեցնելու՝ Օրենքով սահմանված հիմքերին և ժամկետներին՝ հաշվի առնելով, որ Որոշման գործող կարգավորումներով դրանք բովանդակային առումով նույնն են,
  3. անկանխիկ վճարման համակարգի ներդրման՝ Օրենքով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանել այն գործողությունները (դրանց կատարման ժամկետները), այդ թվում՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվելիք, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Մասնավորապես, այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։

Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-503-Ն օրենքի կիրարկումը։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի չի բխում ռազմավարական փաստաթղթերից և Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:

Այն նպատակ ունի ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը համապատասխանեցնել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-503-Ն օրենքին:

5. ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30‑ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    06.03.2023 - 21.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1917

Print