Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արա Սաղումյան 01.03.2023 14:52:52 Գյուղատնտեսությունը, որպես տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղ, բացակայում է Հայեցակարգից: Ակնհայտ է, որ սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվում են, որպես կանոն, անհատական (ընտանեկան) տնտեսությունները, որը չի նպաստում ճյուղի զարգացմանը: Ամեն անգամ, երբ գալիս է բերքը մթերելու ժամանակը, կրկին ի հայտ են գալիս իրացման և դրանց գների որոշման խնդիրները: Իսկ մթերման գները որոշում են ոչ թե մթերք արտադրողները, այլ՝ գնորդ կազմակերպությունները, ինչը տարօրինակ է: Անհրաժեշտ է վարել ճկուն պետական քաղաքականություն ոլորտի նկատմամբ, որպեսզի այն սկսի զարգանալ: Կարևոր եմ համարում խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների և ֆերմերական ասոցիացիաների ստեղծմանը նպաստող հայեցակարգային քաղաքականությունը: Միավորվելով կոոպերատիվների մեջ՝ անհատ ֆերմերները կարող են պահպանել հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքները, իսկ կոոպերատիվները կարող են որոշակի ծառայություններ մատուցել նրանց, օրինակ, կոոպերատիվի սեփականությունը համարվող տեխնիկայով հերկել հողամասերը, իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ, հավաքել բերքը, իրացնել և այլն: Սակայն, ֆերմերները պարտադիր չէ, որ միանան կոոպերատիվներին, նրանք կարող են նաև ինքնուրույն գործել՝ ժամանակի ընթացքում կողմնորոշվելով, թե որ ձևն է իրենց համար շահավետ: Վերը նշվածը հնարավորություն կտա ստեղծել ժամանակակից, գիտահեն արտադրություն, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, տեղերում ստեղծել բերքի վերամշակման արտադրություններ, ստեղծել նոր աշխատատեղեր, էականորեն կրճատել միգրացիան, լուծել ժողովրդագրական տագնապահարույց խնդիրը, ապահովել սոցիալական բնույթի հարցեր և այլն: Այս առումով անհրաժեշտ է ուսումնասիրել Նիդեռլանդների փորձը և տեղայնացնել: Ընդունվել է մասամբ Սույն փաստաթուղթն իր բնույթով հանդիսանում է հայեցակարգ և սահմանում է տնտեսական զարգացման տեսալականը և գերակայությունները, հետևապես առանձին ոլորտների զարգացմանն անդրադարձ չի արվում։ Հայեցակարգի պատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող ռազմավարությունները։ Ձեր կողմից բերված առաջարկությունները բովանդակային առումով ռազմավարական բնույթի են, որոնք հնարավոր է ներառվեն Հայեցակարգից բխող ոլորտային ռազմավարություններում