Add to favourites

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առ այսօր Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չէ սպանդանոցային մորթը և շուկայում առկա է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերք: Այդ իսկ պատճառով սպանդանոցային մորթի իրականացման նկատմամբ վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն և ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշումներում, մասնավորապես՝ վերանայվել են սահմանված տուգանքների չափերը,  սահմանվել են սպանադանոցների գործունեության կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, պարտադիր սպանդանոցային մորթի պահանջների և խախտումների նկատմամբ հսկողության մեխանիզմները, սպանդանոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, մասանավորապես, որ սպանադանոցների սպանդային սրահները պետք է  պարտադիր ապահովված լինեն տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով, ինչպես նաև փոփոխվել է N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնման ընթացակարգը:

 

2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին, ինչի արդյունքում կբացառվի և ամբողջովին վերահսկելի կլինի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի  սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը, ինչպես նաև սպանդանոցների գործունեության կանոնակարգմանը և վերահսկողության ուժեղացմանն ուղղված նոր մեխանիզմների սահմանում։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

5․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

6․ Ակնկալվող արդյունքը

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի  ընդունմամբ կկանոնակարգվի սպանդանոցային գործունեությունը, կխստացվի վերահսկողությունը, որի արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում: 

 

  • Discussed

    27.02.2023 - 14.03.2023

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2318

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Ո՞վ է հետևելու տեսանկարահանմանը, ինչպիսի գաղտնիության կարգավիճակ է ենթադրվում, քանի որ սա տնտեսական գործունեության միջավայր է և կարող է լինել գարծարար գաղտնիք, որը ենթակա չէ հանրայնացման։

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Տեսահսկման համակարգ ունենալու պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար, ինչպես է այն փոխհատուցվելու, առավել ևս ներկա պայմաններում, երբ սպանդանոցների հիմնական մասը կամ գործում է <<մի կերպ>>, կամ փակման վտանգի տակ է։ Եվ երկրորդ՝ համարենք թե տեսանկարահանվում է մորթի պրոցեսը, ինչպես է այն ազդելու մսի որակի վրա, չէ-որ սպանդանոցային մորթի նպատակն անվտանգ մսի ապահովումն է։

See more