Add to favourites

Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին»  ՀՀ օրենքով (2022թ․ հոկտեմբերի 26, ՀՕ- 407-Ն) ամրագրվել է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը։

Մինչ օրենքի ընդունումը Կառավարարության կողմից ընդունված որոշ նորմատիվ իրավական ակտեր չեն ունեցել համապատասխան հղումներ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի ընդունմամբ  անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ/ փոփոխություններ կատարելու, ամրագրելով կառավարության լիազորող նորմի հիշատակումը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունված ՀՀ կառավարության որոշ որոշումներում կամրագրվի կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը,  բացառելով լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը:

  1. Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ/լրացումներ չի նախատեսվում, իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չի։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

 

  • Discussed

    27.02.2023 - 15.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Nuclear safety

  • Ministry

    Nuclear Safety Regulatory Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2104

Print