Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հյաաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների` համարժեք ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» N 1462-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

  • Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով․
  • Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:»․

  • Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»․

  • Հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «ներմուծվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «՝ համարժեք ապրանքներով» բառերը փոխարինել «համարժեք» բառով․
  • Հավելվածի 1-ին և 6-ից 9-րդ կետերում «սույն կարգի» բառերը փոխարինել «սույն հավելվածի» բառերով․
  • Հավելվածի 7-րդ կետում «10 աշխատանքային օրերի ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով․
  • Հավելվածի 8-րդ կետից հանել «սույն կարգին կցված ձևով» բառերը․
  • Հավելվածի 2-րդ կետում «195-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «116-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ «դիմումի՝ համաձայն N 1 ձևի, հիման վրա» բառերը փոխարինել «դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի» բառերով․
  • Հավելվածի 4-րդ կետում «195-րդ հոդվածով» բառերը փոխարինել «117-րդ հոդվածով» բառերով․
  • Հավելվածի 10-րդ կետում «մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վերամշակման արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ հաշվետվության ստուգումից հետո» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո» բառերով․
  • Հավելվածի 11-րդ կետում՝

ա․ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 241-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վերանորոգումից տարբերվող վերամշակման այլ գործողությունները (այսուհետ՝ վերամշակման այլ գործողություններ)» բառերը փոխարինել «վերամշակման այլ գործողություններ» բառերով․

բ․ «մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հաշվետվության ստուգումից հետո» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո» բառերով․

  • Հավելվածի ձև N1-ում և ձև N2-ում՝

ա. «ներմուծվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով.

բ․ «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով․

գ․ «՝ համարժեք ապրանքներով» բառերը փոխարինել «համարժեք» բառով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Discussed

    22.02.2023 - 09.03.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1948

Print