Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառ-նությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1)   մաքսային մարմնի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության յուրաքանչյուր օրվա համար՝

 

ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 1․5-ապատիկի չափով

բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 3-ապատիկի չափով

գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 6-ապատիկի չափով

դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար      

բազային տուրքի 12-ապատիկի չափով

բազային տուրքի 25-ապատիկի չափով

2)  մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնմանն ուղղված մաքսային գործառ­նությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 12-րդ կետի

բազային տուրքի 5-ապատիկի չափով

3)  մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնմանն ուղղված մաքսային գործառ­նությունների իրականացման համար՝

 

ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

4)  մեկ ուղևորային մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝

 

ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 3-ապատիկի չափով

բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար

ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

5)  Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների համար ներկայացվող՝ մեկ տրանսպորտային հայտարարագրով հայտարարագրվող կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործվող` միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի փաստաթղթերով տրանսպորտային միջոցների բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից

բազային տուրքի 10-ապատիկի չափով

6)  մաքսային մարմինների կողմից մեկ նախնական որոշման ընդունման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

7)  մաքսային մարմինների կողմից մաքսային ուղեկցման համար՝ մեկ տրանսպորտային միջոցի կամ ուղեկցվող այլ միավորի համար՝ անկախ քաշից

բազային տուրքի 25-ապատիկի չափով

8)  տեղորոշող սարքերով մեկ տրանսպորտային միջոցի երթուղու դիտարկման համար՝ անկախ քաշից

բազային տուրքի 5-ապատիկի չափով

9) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով

10) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

11) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման համար՝

 

ա․ 500 000 դրամից մինչև 1 500 000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում

բազային տուրքի 25-ապատիկի չափով

բ․ 1 500 000 դրամից ավելի մինչև 5 000 000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում

բազային տուրքի 50-ապատիկի չափով

գ․ 5 000 000 դրամից ավելի մինչև 12 000 000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում

բազային տուրքի 75-ապատիկի չափով

դ․ 12 000 000 դրամը գերազանցող մաքսային արժեքով ապրանքների դեպքում

բազային տուրքի 100-ապատիկի չափով

12) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին և մի ներքին մաքսային մարմնից մինչև մյուս ներքին մաքսային մարմին ապրանքների փոխադրման դեպքում մաքսային մարմնի կողմից տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տեսքի լրացման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

  • 3-րդ մասում «1-ին մասի 5-րդ կետով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետով» բառերով:

Հոդված 2 Օրենքի 28.2-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը լրացնել նոր 9-րդ և 10-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ․

«9) «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները.

10) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները։»։

  • 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1-ին մաս՝ հետևյալ խմբագրությամբ․

«1․1․ Սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված պետական տուրքից ազատվում են այն անձինք, որոնց կողմից տարանցման գործառնությունների իրականացման համար ներկայացվել է նախնական տեղեկատվություն՝ տարանցման հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ կազմով։»։                          

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է հետևյալ ժամկետներում՝

ա․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև պահպանության ավարտը․

բ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 12-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև տարանցման ավարտը կամ դադարեցումը․

գ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև ապրանքների բացթողնման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշման կայացումը․

դ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է տրանսպորտային միջոցի բացթողումից հետո մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան տրանսպորտային միջոցի դուրսբերումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից․

ե. սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև նախնական և դասակարգման որոշումների կայացման համար ներկայացված դիմումների՝ մաքսային մարմնի կողմից գրանցումը․

զ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև մաքսային ուղեկցման սկսվելը․

է․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև փոխադրման ավարտը:»։

Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

  • Discussed

    22.02.2023 - 09.03.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2045

Print