Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

1 Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքը ներառվել է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում (ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի N 128-Ն որոշում), համաձայն որի տվյալ չափման միջոցի ճշգրիտ աշխատանքը հավաստվելու է ստուգաչափման գործընթացի միջոցով։ Տվյալ չափման միջոցի ճշգրիտ աշխատանքը էական նշանակություն ունի մարդու կյանքի և առողջության պահպանման համար։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի (ներառված է օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում) ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով, ինչի արդյունքում կապահովվի հեմոդիալիզի սարքի ստուգաչափման գործընթացը։ Հաշվի առնելով տվյալ սարքի ստուգաչափման ժամանակատարությունն ու աշխատատարությունը (ստուգաչափման ընթացքում չափվելու են 4 պարամետր՝ ջերմաստիճան, ճնշում, նյութի pH և նյութի հոսք)՝ հեմոդիալիզի սարքի ստուգաչափման գործընթացն ապահովելու համար սահմանվել է 25 000 ՀՀ դրամ։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի կարգավորման նպատակը օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքի ստուգաչափման գործընթացի ապահովումն է ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

5 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Discussed

    21.02.2023 - 09.03.2023

  • Type

    Order

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1687

Print