Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի նպատակը գնումների գործընթացում հաղթող մասնակցի կողմից որակավորման ապահովման և պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի տրամադրման չափի նվազեցումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներ­կա­յումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 Հավելվածի 32-րդ կետի համաձայն՝ հրավերով մասնակցի կողմից ի թիվս այլնի նախատեսվում է հայտով ներկայացնել՝

        ․․․․գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, ․․․ Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման գինը՝

        - չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է գնման գնի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին.

        - չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է սույն պարբերությամբ նախատեսված երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,

         9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը (պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գինը) չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գնի տասը տոկոսը:

        Տվյալ դեպքում գնումների գործընթացում հաղթող մասնակցի կողմից որպես որակավորման ապահովում նշված՝ գնման գնի տասնհինգ, իսկ  գերազանցելու դեպքում երեսուն տոկոսի դրույքաչափերը ինչպես նաև պայմանագրի ապահովման չափի տասը տոկոսի դրույքաչափը բավականին բարձր է փոքր ու միջին, ինչպես նաև նոր ստեղծված ընկերությունների (մասնակիցների)  համար։

   Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ  N1422-Ն որոշմամբ ներդրվեց 100% բանկային երաշխիքի տեսքով «որակի ապահովում» ինստիտուտը։ Այս փոփոխությունը լուրջ խոչընդոտներ առաջացրեց տնտեսվարող սուբյեկտների՝ գնումների ընթացակարգերին մասնակցության համար, հանդիսանալով էական ֆինանսական բեռ գնման ընթացակարգին մասնակցող բոլոր հայտատուների, այդ թվում ՓՄՁ-ների համար։ 2021թ․ իրականացվեցին նոր փոփոխություններ և մեղմվեցին երաշխիքների ինստիտուտով սահմանված պահանջները։ Մասնավորապես, ՀՀ կառավարության N414-Ն որոշմամբ մինչև 15% և 30% նվազեցվեց որակի ապահովման 100% բանկային երաշխիքի չափը: Ինչպես նաև, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման հետ կապված ծառայությունների, մինչև 25 մլն դրամ գնումների դեպքում հանվեց պայմանագրի և որակավորման ապահովումները բանկային երաշխիքների ձևով ներկայացնելու պահանջը: Ի տարբերություն նախկին կարգավորումների, որակի ապահովման նոր ինստիտուտը հիմնվում է հիմնականում պայմանագրի կատարման երաշխավորման ֆինանսական միջոցների վրա, մինչդեռ նախկինում հիմնական շեշտը դրվում էր մասնագիտական փորձառության և աշխատանքային ռեսուրսների վրա։ Չնայած նրան, որ այս փոփոխությունը որոշակիորեն նպաստեց նոր ընկերությունների մուտքին գնումների համակարգ, սակայն ընդհանուր առմամբ հավելյալ ապահովման տրամադրումը և ֆինանսական միջոցների սառեցումը խոչընդոտում է ՓՄՁ-ների մասնակցությունը գնումների ընթացակարգերում։

Համաձայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի կողմից իրականացված հետազոտության 2019թ.-ին էլեկտրոնային ձևով կազմակերպվող հանրային գնումների լոտերի 68.5%-ը շնորհվել է ՓՄՁ սուբյեկտների, այդ թվում՝ 23.6%-ը գերփոքր, 25.2%-ը՝ փոքր, 19.7%-ը՝ միջին տնտեսվարող սուբյեկտներին, իսկ խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը կազմել է 29.7%։ 2020թ.-ին ՓՄՁ-ներին շնորհվել է էլեկտրոնային ձևով կազմակերպվող հանրային գնումների լոտերի 62.9%-ը, ընդ որում՝ 25.5%-ը գերփոքր, 21.2%-ը փոքր, 16.2%-ը միջին տնտեսվարող սուբյեկտներին, իսկ խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը կազմել է 30.3%:

Այսինքն, 2020թ.-ին 2019թ.-ի համեմատ ՓՄՁ-ների ներգրավվածությունը էլեկտրոնային գնումների համակարգում նվազել է 5.6 տոկոսային կետով՝ հասնելով 62.9%-ի:

2019թ.-ին էլեկտրոնային ձևով գնումների համակարգում պայմանագրերի դրամական ծավալի 53.7%-ը բաժին է ընկել խոշոր, 20.9%-ը՝ միջին, 12.9%-ը՝ փոքր, 4.7%-ը՝ գերփոքր տնտեսվարող սուբյեկտներին, 2020թ.-ին համապատասխանաբար՝ 53.0%-ը, 18.7%-ը, 10.3%-ը և 5.0%-ը։ Այսինքն, 2020թ.-ին խոշոր, միջին և փոքր տնտեսվարողների մասնաբաժինը կրճատվել է, համապատասխանաբար, 0.7, 2.2 և 2․2 %-ային կետով, իսկ գերփոքրներինն աճել 0.3%-ային կետով։

Ընդհանուր առմամբ, 2019թ.-ին էլեկտրոնային գնումների համակարգում ՓՄՁ-ների մասնաբաժինը պայմանագրերի դրամային ծավալում եղել է 38.6%, իսկ 2020թ.-ին նվազելով 4.6%-ային կետով հասել է 34.0%-ի, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՓՄՁ-ների ներգրավվածությունն էլեկտրոնային գնումներում նվազել է։

Դիտարկելով պայմանագրերի արժեքային միջակայքերում տնտեսվարողների առանձին տեսակների ներգրավվածության մանրամասն ուսումնասիրությունը գալիս ենք այն եզրահանգման, որ 2020թ.-ին 10 մլն դրամից ավել արժեքով լոտերի դեպքում խոշոր տնտեսվարողներին շնորհված լոտերի մասնաբաժինն անհամեմատ ավելի մեծ է, քան մինչև 10 մլն դրամ արժեքով լոտերի դեպքում։ Մասնավորապես, 5-10 մլն դրամ և 10-25 մլն դրամ արժեքով լոտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոշոր տնտեսվարողների մասնաբաժինը երկրորդ միջակայքում, առաջինի համեմատ 14.2 տոկոսային կետով ավելի է, ինչը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ 10 մլն դրամից ավել արժեք ունեցող լոտերի դեպքում ապահովության միջոցի առկայությունը պարտադիր է եղել։ Բացի այդ, նկատելի է միտում, որ լոտի արժեքի աճին զուգահեռ փոքր և գերփոքր տնտեսվարողներին շնորհված լոտերի մասնաբաժինը նվազում է, իսկ միջին և խոշոր տնտեսվարողներինն աճում, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ բարձր արժեքով լոտերի դեպքում փոքր և գերփոքր սուբյեկտները չունեն բավարար կարողություններ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, մատակարարումը հուսալիորեն ապահովելու և խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ մրցելու համար։ Հաշվի առնելով, որ 10 մլն դրամից պակաս արժեքով լոտերի մասնաբաժինն ընդհանուրի մեջ 2019թ.-ին եղել է 94.5%, և 2020թ.-ին՝ 93.2%, կարելի է եզրակացնել, որ այլ հավասար պայմաններում, ՓՄՁ-ները հայտարարված գնման առարկաների ճնշող մեծամասնության դեպքում բավականին մրցունակ են։

Վերլուծության արդյունքում ստացվում է, որ էլեկտրոնային գնումների գործընթացում ՓՄՁ-ների ներգրավվածությունը նվազում է։

Միաժամանակ հայտնում ենք, որ Կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1443-Լ որոշման Հավելված 1-ի համաձայն՝ որպես առաջնահերթ գործողություն է սահմանվել ՓՄՁ-ների պետական գնումներին մասնակցության խթանումը։ Մասնավորապես, Կառավարությունը մտադիր է բարձրացնել պետական գնումների և դրանց ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՓՄՁ-ի համար և դիտարկել ՓՄՁ-ի համար վարչական խոչընդոտների վերացման հնարավորությունը, ինչպես նաև վեր հանել ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին հայկական ընկերությունների մասնակցության հնարավորությունները։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի տրամադրման չափը նվազեցնել՝ համապատասխանաբար գնման գնի տասնհինգ տոկոսը յոթ ամբողջ հինգ տոկոսով, իսկ երեսուն տոկոսը՝ տասնհինգ տոկոսով։ Առաջարկվում է նաև պայմանագրի ապահովման չափը պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գնի տասը տոկոս դրույքաչափը փոփոխել և սահմանել պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պայմանագրային գնի հինգ տոկոսի չափով, որոնց արդյունքում գնումների գործընթացին մասնակցող փոքր ու միջին ընկերությունների համար կնվազեցվի ֆինանսական ծանրաբեռնվածությունը և վերջինիններիս հնարավորություն կընձեռնվի զուգահեռ մասնակցել նոր մրցույթների։
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան գնումների գործընթացում հաղթած մասնակցների ֆինանսական ծանրաբեռնվածության նվազեցումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­­­գի­ծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­­քում ակնկալվում է գնումների գործընթացներում մրցակցային առավել հավասար պայմանների ապահովումը (անկախ ֆինանսական վիճակից) և փոքր ու միջին ընկերությունների համար զարգացման հեռանկարի ստեղծումը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

  • Discussed

    16.02.2023 - 03.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2194

Print