Add to favourites

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 691-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 691-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշումը: Նշված որոշման  1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, որով նախանշված են 2022-2024 թվականների ծրագրերն ու միջոցառումները:

Ներկայումս առաջացել է ճանապարհային քարտեզով նախանշված միջամտությունների ժամկետները վերանայելու անհրաժեշտություն՝ ելնելով ստորև ներկայացված հանգամանքներից՝

ա. ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների մանրամասն ուսումնասիրության ու ֆինանսական գնահատականի կազմման ժամանակ ի հայտ են եկել մտահոգություններ ժամկետների անիրատեսական լինելու վերաբերյալ,

բ. հանրային կառավարման բարեփոխումների իրականացումն ապահովող անձնակազմը ձևավորվել է 2022 թվականի սեպտեմբերին, մինչդեռ ճանապարհային քարտեզով սահմանված են միջոցառումներ, որոնց իրականացումը նախորդել է թիմի կազմավորմանը,

գ. առկա է սահմանված միջոցառումների մեջ գերակայություններ սահմանելու անհրաժեշտություն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից ու ֆինանսական ռեսուրսների հասանելիությունից,

դ. որոշման ընդունումից հետո ստեղծվել են նոր ինստիտուցիոնալ դերակատարներ՝ հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող գործառութային շրջանակով (օրինակ՝ ՀՀ փոխվարչապետ Տ. Խաչատրյանի գրասենյակը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը ևն), ուստի առաջացել է վերջիններիս գործընթացում ներառելու անհրաժեշտություն:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

ա. ընդլայնել ճանապարհային քարտեզի ժամանակային միջակայքը մինչև 2025 թվականը,

բ. վերանայել դրանով նախանշված միջոցառումների ժամկետները՝ ելնելով Կառավարության գերակայություններից, ռեսուրսների հասանելիությունից ու իրատեսականությունից,

գ. ճշգրտել միջոցառումների համար պատասխանատու գերատեսչություններին ու կառույցներին՝ ելնելով վերջիններիս օրենսդրական լիազորություններից ու պատասխանատվության շրջանակից:

 

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

   

5 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրային կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացը դարձնել առավել կառավարելի ու իրատեսական:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Discussed

    14.02.2023 - 01.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2478

Print

Suggestions

Dalma-Sona

15.02.2023

Փոփոխության համար պատճառ հանդիսացած հանգամանքների առաջացման համար մեղավորներին ի հայտ բերելու և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն կա։

See more