Add to favourites

The draft has been accepted

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`

  1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 154-Ն որոշման N 2 հավելվածում (տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը) լրացնել ստորև բերված նոր 17-րդ կետ․

«17.

Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, Եղեգնաձոր քաղաքի ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոց կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

 

 

1)

Յուրաքանչյուր մեկ ժամվա համար

150

 

2)

Յուրաքանչյուր մեկ օրվա համար

700

 

3)

Մեկ շաբաթվա համար

3 000

 

4)

Մեկ ամսվա համար

7 000

 

5)

Մեկ տարվա համար

8 0000

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    13.02.2023 - 28.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Eghegnadzor municipality of Vayoc Dzor region

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2157

Print