Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-Ն որոշմամբ սահմանված է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը՝ ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ կարգավորվող անձ) բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) (այսուհետ՝ բաժնեմաս) նկատմամբ իրավունքի օտարումը, այլ կերպ փոխանցումը, զիջումը կամ գրավադրումը համաձայնեցնելու կարգը։

Մասնավորապես, նշված կարգով սահմանված են կարգավորվող անձի կողմից նշված համաձայնեցման գործընթացի շրջանակում հանձնաժողով հայտի ներկայացման պահանջները, հայտը ներառող փաստաթղթերը և տեղեկությունները, հանձնաժողովի կողմից հայտի քննարկման (ներառյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ համաձայնության տրամադրումը մերժելու մասին), այդ թվում՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնությունը նախապես համաձայնեցնելու ընթացակարգերը։

Նշված գործընթացի շրջանակում կարգավորվող անձի կողմից հայտով ներկայացվող գործարքի՝ ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման համար հնարավոր լրացուցիչ տեղեկություններ պահանջելու և ստանալու նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել լրամշակել է նշված կարգը։

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Մասնավորապես, նախատեսվող իրավակարգավումները վերաբերում են ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, դրանք իրավասու մարմնին տրամադրելու և վերջինիս դիրքորոշումը հանձնաժողով ներկայացնելու ընթացակարգերին։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնեցման գործընթացի՝ կարգավորվող անձի կողմից հայտով ներկայացվող գործարքի՝ ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման արդյունավետության բարձրացմանը։  

  • Discussed

    13.02.2023 - 01.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1907

Print