Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) նախաբանը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի․

ա․ բոլոր բաժինների հռոմեական թվերը փոխարինել համապատասխան արաբական թվերով․

բ․ 1-ին կետում «մակերևութաակտիվ միջոցներ 3402 20 200, 3402 90 100, լվացող ու մաքրող միջոցներ, որոնք պարունակում են մակերևութաակտիվ նյութեր 3402 20 900, 3402 90 900» բառերը փոխարինել «մակերևութաակտիվ միջոցներ 3402 31 000 0, 3402 39 000 0, 3402 41 000 0, 3402 42 000 0, 3402 49 000 0, 3402 50 000 0, 3402 90, 3402 90 100, լվացող ու մաքրող միջոցներ 3402 90 900 0» բառերով,

գ․ 2-րդ կետում «բժշկական սարքավորումների» բառերից հետո լրացնել «կաշվե կոշկեղենային արդյունաբերության» բառերը.

դ․ 5-րդ կետում «մաքրող միջոց՝ փոքր քանակությամբ օճառ» բառերից հետո լրացնել «(կարող է նաև չպարունակել)» բառերը.

ե․ III- րդ բաժնի վերնագրի «Շուկա մուտք գործելու պայմանները» բառերը փոխարինել «Շուկայահանմանը ներկայացվող պահանջները» բառերով․

զ․ 9-րդ կետում «պահման, փոխադրման և» բառերը փոխարինել «պահման, փոխադրման, իրացման և» բառերով․

է․ 17-րդ կետում ե) և զ) ենթակետերն ուժը կորցրած ճանաչել․

ը․ 17-րդ կետում լրացնել նոր է) ենթակետ հետևյալ խմբարգությամբ․ «է) լվացքի համար նախատեսված լվացող միջոցի փաթեթվածքի վրա լրացուցիչ նշվում է նաև լվացքի մեքենայի ինչ տարողության բեռնաչափերի համար է լվացող միջոցի առաջարկվող քանակությունը (չափաբաժինը)՝ հաշվի առնելով ջրի կոշտությունը և լվացման ցիկլերը»․

թ․ 21-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«21․ Սույն տեխնիկական կանոնակարգի լվացող միջոցների խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման կամ հայտարարագրման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.

2) պետք է զետեղի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների փաթեթվածքի կամ դրանց փակցված պիտակների վրա:»․

ժ․ 22-րդ և 23-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

ի․ 26-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«26․ Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 24 ամիս՝ հաշվի առնելով լվացող միջոցների պիտանիության ժամկետը։»․

լ. 30-րդ կետում «համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով» բառերով․

խ. ամբողջ տեքստում «մականշվածք» բառն իր հոլովաձևերով փոխարինել «մակնշվածք» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․

ծ. 22-րդ կետում 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․ «Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասախանությունը կատարվում է VIII-րդ բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով կամ նույն ճշտությունն ապահովող այլ մեթոդներով։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    13.02.2023 - 03.03.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1788

Print