Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1085-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի
-
2 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1085-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել վերոնշյալ նախագծերի փաթեթը:
Մասնավորապես նախագծերում անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Միգրացիոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Միգրացիայի և քաղաքացիության» բառերով:
2․ Կարգավորման նպատակն ու բնույթը.
Նախագծերի ընդունմամբ կապահովվի որոշումների համապատասխանեցումը վերոնշյալ օրենքներին, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունները և պետական հիմնարկները:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին․
Որոշումների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը․
Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի օրենսդրական համապատասխանությունը:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
08.02.2023 - 23.02.2023
-
Type
Decision
-
Area
*
-
Ministry
Police
Views 5221
Print