Add to favourites

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Անասնաբուժության մասին» օրենքի  22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, բացառությամբ՝ սույն օրենքով սահմանված դեպքերի: Միևնույն ժամանակ, շուկայում շարունակում է շրջանառվել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք:

  «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչությանը անվտանգ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքով և մթերքով (այսուհետ՝ սպանդանոցային ծագման մթերք) ապահովելու, ինչպես նաև օրենսդրության պահանջների խախտումներով ոչ սպանդանոցային ծագման մթերքի իրացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, այդ թվում՝ ոչ սպանդանոցային ծագման  մթերք հայտնաբերելու դեպքում այն ոչնչացնելու գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: 

2.Առաջարկվող կագավորումների բնույթը.

 Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը: 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։ 

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը  բացառելու համար:

 5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

 7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

 Նախագծի ընդունումը կառաջացնի այլ իրավական ակտի ընդունում, իսկ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

 

  • Discussed

    08.02.2023 - 25.02.2023

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2128

Print

Suggestions

Արման Գևորգյան

09.02.2023

ԴԵՄ եմ նշված օրենքի փոփոխությանը: Ինչպես կարելի է նման տեմպերով և հաջորդականությամբ կործանել առաջին քրիստոնյա ազգի կրոնական արժեհամակարգը? Նախագծի հեղինակը քրիստոնյա է? և երբևէ մատաղ արել է? Ինչպես է պատկերացնում մատաղի արարողության իրականացումը սպանդանոցում? Մի թե սննդի անվտանգության ոլորտում առավել կարևոր խնդիրներ առկա չեն?:

See more