Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

1.Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների բացակայությունների պատճառների վերլուծության  արդյունքում:    

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության սանի ազատումը հաստատությունից կատարվում է ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների բացակայությունների պատճառների վերլուծության  արդյունքում պարզվել է, որ հատկապես աշնանային և ձմեռային ամիսներին երեխաների բացակայությունները մեծ մասամբ պայմանավորված են սուր շնչառական վարակների տարածման հետ:

 

  1. Ակնկալվողարդյունքը

Ներկայացվող նախագծով նախատեսվում է երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված՝ սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերի բացակայությունը համարել հարգելի, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:

Արդյունքում 2-3 անգամ որևէ հիվանդության պատճառով բացակայած սաները դուրս չեն մնա հաստատությունից, ինչպես գործող կարգի դեպքում է տեղի ունենում, այլ հիմնավոր փաստի առկայությամբ սանը կշարունակի ներգրավված մնալ նախադպրոցական կրթության մեջ:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

  1. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդուն­մամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
  2. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդուն­մամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում:
  • Discussed

    06.02.2023 - 21.02.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2728

Print

Suggestions

Լիլիթ Հարությունյան

20.02.2023

Առաջարկում եմ կրկնապատկել հիվանդության տեղեկանքի հիման վրա հարգելի համարվող օրերի քանակը։ 21 օրը շատ քիչ է, եթե հաստատեք կապ ծնողների, մանկապարտեզների հետ, կհասկանաք` ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, ինչքան շատ են բացակայում երեխաները, իսկ ովքեր էլ համեմատաբար քիչ բացականեր ունեն, դա նաև նրա արդյունքն է, որ բացականեր շատ չստանալու համար, ծնողները իրենց երեխաներին դեռ ամբողջովին չապաքինված ուղարկում եմ մանկապարտեզ` այսպես անվերջ դարձնելով հիվանդությունների շրջանը։

Luiza Bakhshinyan

15.02.2023

Ողջու՜յն։ Հերթական անտրամաբանական որոշումը, որը չի բխում ծնողների և երեխաների շահերից։ 21 բացական՝ բժշկի թղթով հիմնավորված, շատ քիչ է մանկապարտեզ հաճախող երեխայի համար։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչքան շատ են երեխաները հիվանդանում այդ տարիքում և ինչքան է ձգվում հիվանդությունը(անգամ թեթև մրսածության դեպքում հազը տևում է 2-3շաբաթ։ Ստացվում է, եթե երեխան հիվանդացավ մեկ անգամ, արդեն հարգելի բացակաների մեծ մասը սպառվեց)։ Մյուս կողմից ամառ է գալիս, և արդեն խնդիր է դառնում երեխային ինչ-որ տեղ տանելը։ Հասկանալի է, որ նման կերպ փորձում եք լուծել հերթագրված երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու խնդիրը։ Խնդրում եմ վերանայել որոշումը և հաշվի առնել նաև ծնողների կարծիքը, և գոնե բոլոր բժշկի թղթերը համարել հարգելի։ Ցանկալի կլինի նաև բացակայությունները տարածվեն սեպտեմբեր-մայիս ամիսների վրա, որպեսզի երեխաները ամռան ամիսներին կարողանան գնան հանգստի։

Նաիրա Հարությունյան

14.02.2023

Կխնդրեմ ոչ մասնագիտական տերմիններով և օրենքի կետերը բացելով պատասխանեք իմ հարցին։ Ինչ է նշանակում """ Առաջարկվող փոփոխությունը լրացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված 75 աշխատանքային օրվա պահանջը:????

See more