Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Artak Zakarian 03.02.2023 23:02:49 Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «4. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:» Օրենքը պահանջում է հաշվառել զենքերը, նորից նշեմ օրենքը՝ «զենքերը ենթակա են հաշվառման» մինչդեռ նախագծով առաջարկված է ստեղծել ֆիզիկական և իրավաբանական անձնաց մասին շտեմարան և թղթային պահոցը ։ Նախագծի 5-րդ կետը բացահայտ ասում է՝, որ սղեծվող շտեմարանը և թղթային պահոցը դա «Ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցված զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարան»։ Սա սկզբունքային սխալ է։ Ասածս ակներև ցույց տալու համար մի օրինակ. Հայաստան ներմուծված, սակայն դեռ չվաճառված զենքերը, արդեն իսկ շրջանառության մեջ են։ Ստացվում է, որ նախագիծը այս զենքերի ՉԻ հաշվառում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: