Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտով կարգավորման ենթակա խնդիրը

ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի կատարման շրջա­նակներում՝ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնե­մաս ունե­ցող ընկե­րությունների կողմից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլա­տրելի սահ­մա­նաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսու­հետ՝ Որոշում) մեջ և ընդուն­վել է ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշումը։

Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ­ կատա­րելու անհրաժեշ­տությունը և, ըստ այդմ, ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 4-ի N1222-Ն որոշման ընդունումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հարկային օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկ­ման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառա­վարու­թյան 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպա­տակով համախառն եկամտից իրա­կա­նացվող նվազե­ցումների որոշ տեսակների առավելա­գույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևաբար, անհրաժեշ­տություն էր առաջացել Որոշման մեջ կիրառ­վող հասկացությունները համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հաս­կացություններին, ինչպես նաև 50 տոկո­սից ավելի պետության սեփակա­նու­թյուն հան­դիսա­ցող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախսերի առա­վելա­գույն թույլատրելի սահմա­նաչափերը համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված սահ­մանա­չափերին:

Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշ­տություն է առա­ջացել փոփո­խու­թյուն կատարել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախա­րարի 2006թ. նոյեմ­բերի 30-ի 50 տոկո­սից ավելի պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունե­ցող ընկերու­թյուն­ների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրա­մանում (այսու­հետ՝ Հրաման)՝ դրանով հաս­տատված հավել­վածը շարադրե­լով նոր խմբա­գրու­թյամբ, որպեսզի հավելվածի ձևաչափը (այսուհետ՝ Ձևաչափ) բովանդակային առու­մով համապատասխանեցվի ՀՀ կառավարության 2022թ. օգոստոսի 4-ի Հայաս­տանի Հան­րա­պե­տության կառավարու­թյան 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշմամբ փոփոխված Որոշ­ման դրույթ­ներին:

 

  1. Առկա իրավիճակը

Հիմք ընդունելով Որոշման 10-րդ կետի հանձնարարականը՝ սահմանել 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը, դեռևս 2006թ. նոյեմ­բերի 30-ին ընդունվել է Հրա­մանը։ Արդյունքում՝ Հրամանով հաս­տատված հավել­վածով սահ­մանվել է Ձևաչափը, որտեղ արտացոլվում են Ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլատրելի սահմա­նաչափերը և, ըստ այդմ, ճշգրտվում շահու­թա­բաժնի հաշ­վարկ­ման բազան: Եվ ներկայումս Ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճար­ման ենթակա շահութաբաժին­ների հաշվարկ­ման գործընթացում գործածվում է Հրամանով հաս­տատ­ված Ձևաչափը։

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է Հրամանով հաստատված գործող Ձևաչափը բովան­դա­կային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաս­տանի Հան­րապե­տության կառա­վարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ և լրա­ցումներ կատարելու մասին N1222-Ն որոշմամբ փոփոխված Որոշման դրույթ­ներին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճար­ման ենթակա շահութաբաժին­ների հաշ­վարկ­ման գործընթացում շահու­թա­բաժնի հաշ­վարկ­ման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնե­լով Ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելագույն թույ­լա­տրելի սահմանաչափերը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

ՀՀ ֆի­նանս­ների նախարարու­թյան հսկողա­կան գոր­ծառույթ­ների անխաթար իրակա­նաց­ման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսա­ցող բաժնեմաս ունեցող առև­տրային կազմակեր­պություններում զուտ շահույթին ավելացում­ների որոշման, ըստ այդմ՝ Ընկե­րությունների կողմից ՀՀ պետա­կան բյուջե վճարման ենթակա տարեկան շահութա­բա­ժին­ների հաշ­վարկման բազայի ճշգրտման և պետական բաժ­նեմասից ստացվող շահութա­բա­ժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացների անընդհատելիության ապահով­ման ուղղությամբ:

  • Discussed

    02.02.2023 - 23.02.2023

  • Type

    Order

  • Area

    Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2012

Print