Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշման 11-րդ կետի պահանջների կատարման անրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Լիազոր մարմինը թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան տրամադրում է թղթային եղանակով, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանվել է պահանջ լիցենզիանները էլեկտրոնային համակարգի միջոցով տրամադրելու վերաբերյալ:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանվել է պահանջ լիցենզիանները էլեկտրոնային համակարգի միջոցով տրամադրելու վերաբերյալ: Այս նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան էլեկտրոնային համակարգի միջոցով տրամադրելու վերաբերյալ: Միաժամանակ չսահմանափակելով տնտեսվարողին, նախագծով առաջարկվում է սահմանել, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրվում է հայտատուին` վերջինիս դիմումի հիման կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում: Թղթային տարբերակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման հավաստագրերի տրամադրման համար հիմք է հանդիսանում «Թմրամիջոցների մասին» 1961թ.-ի կոնվենցիայի Հոդված 31 «Հատուկ դրույթներ միջազգային առևտրի վերաբերյալ» կետ 5.-ը, համաձայն որի «Մինչև արտահանման թույլտվություն տալը, Կողմերը պահանջում են ներկայացնել ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված թմրամիջոցի կամ թմրամիջոցների ներմուծումը թույլատրվում է, և այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող անձի կամ ձեռնարկության կողմից: Կողմերը, որքան հնարավոր է, այդ նպատակների համար օգտագործում են Հանձնաժողովի կողմից սահմանված ներմուծման թույլտվության բլանկները»:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության և ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ՓԲԸ-ի կողմից:

5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ 2022 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Discussed

    01.02.2023 - 16.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2906

Print

Suggestions

Ռուբեն Գրիգորյան

01.02.2023

Առաջարկում եմ այս գործունեությունը լինի բացառապես պետական մարմնի տնօրինությամբ

See more