Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2022 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող` ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 13-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ․

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

  • Որոշման նախաբանում «63-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով․
  • Որոշման 1-ին կետում «ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող`» բառերը փոխարինել «ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից հայտարարատուից պահանջվող՝» բառերով․
  • Որոշման հավելվածի վերնագրում «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ`» բառերը փոխարինել «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ՝» բառերով․
  • Որոշման հավելվածի 1-ին կետում «Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին կարող են ներկայացվել» բառերը փոխարինել «Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմնի պահանջի դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմնին ներկայացվում են» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Discussed

    01.02.2023 - 16.02.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1910

Print