Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) աճուրդով (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև՝ էլեկտրոնային աճուրդով).»:

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև՝ էլեկտրոնային աճուրդով):»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 70.1-ին հոդվածով.

«Հոդված 70.1. Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն էլեկտրոնային աճուրդով

  1. Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է էլեկտրոնային աճուրդով:
  2. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է սույն հոդվածով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդներին վերաբերվող կարգավորումներով: Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:
  3. Էլեկտրոնային աճուրդն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով:
  4. Էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է լինել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը կամ դրա առանձին հատվածը:
  5. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը Երևանի քաղաքապետն է:
  6. Էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի մեկնարկային գինը հաշվարկվում է սույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով, իսկ նախավճարի չափը և աճուրդի դրված հողամասի քայլի չափը՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական էլեկտրոնային կայքի համապատասխանեցումը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.6-րդ հոդվածում նշված պահանջներին կատարվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական էլեկտրոնային կայքի՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.6-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխան գործարկման օրվանից:

  • Discussed

    30.01.2023 - 14.02.2023

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4547

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: