Add to favourites

Under development

«Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին» ՀՀկառավարության որոշման նախագիծը

Հիմնավորում


«Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ


1 Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը


Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ և 16-րդ հոդվածների պահանջների։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալու ծառայողական զենք՝ Կառավարության սահմանած կարգով։ Նշված օրենքի 16-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերելու քաղաքացիական և ծառայողական զենք Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո: 4-րդ մասով սահմանված է, որ Կառավարության սահմանած կարգով հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալու մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության և պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, շրջակա միջավայրի և բնական պաշարների, դրամական միջոցների և արժեքների պատրաստման և պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման և պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հատկապես կարևոր այլ օբյեկտների պահպանության, հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով սահմանվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից մարտական զենքի առանձին տեսակներ, այդ թվում՝ փամփուշտներ ստանալու կարգը, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ինքնապաշտպանության նպատակով ծառայողական զենք ստանալու կարգը։
3․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը և դրա հետ կապված հարաբերությունները, հատկապես, զենքի համապատասխան տեսակների ստանալու կարգը հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

  • Discussed

    30.01.2023 - 14.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2649

Print