Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդու առողջությանը սպառնացող ռիսկերը նվազագույնի հասցնելուն, այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է վերը նշված որոշման մեջ կատարել փոփոխություն, այն է` արգելված սննդային հավելումների ցանկում ավելացնել Е 128 (կարմիր 2G) սննդային հավելումը: Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալությունը (EFSA) մի շարք ուսումնասիրություններ է անցկացրել պարզելու Е128 (կարմիր 2G) ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր 2G մոնո-ազո ներկանյութը մետաբոլիզացվել է անիլինի, որը համարվում է գենոտոքսիկ միացություն և այն պոտենցիալ քաղցկեղածին է: Ուստի եվրոպական հանձնաժողովի 2007 թվականի  հուլիսի 26-ի թիվ 884/2007 որոշմամբ պաշտոնապես արգելվել է  սննդամթերքի արտադրության մեջ E128 (Red 2G) սննդային հավելումի օգտագործումը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնության պետական գլխավոր սանիտարական բժշկի 2007 թվականի սեպտեմբերի 3-ի N 69 որոշմամբ վերը նշված սննդային հավելման ներմուծումը և օգտագործումը արգելվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում:

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կարգելվի E 128 սննդային հավելման ներմուծումը, օգտագործումը և կարգելվի այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, քանի որ այն վտանգավոր է մարդու առողջությանը՝ քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կարգելվի E128 սննդային հավելման ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, սննդամթերքի արտադրության մեջ օգտագործումը և այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը՝ բացառելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

  • Discussed

    30.01.2023 - 14.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2950

Print