Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1060-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1)  4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի  իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերի համաձայն վտանգավոր համարված և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, արտադրվող, իրացվող կամ օգտագործվող արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման եղանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. «Փորձաքննության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)  ընդունում է համապատասխան որոշում՝ (արձակում կարգադրագիր) ոչնչացման կամ օգտահանման եղանակի վերաբերյալ».

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.Վտանգավոր սննդամթերքը (բացառությամբ սույն կարգի 7․1-ին սահմանված դեպքում) տնօրինող տնտեսավարող սուբյեկտն արտադրանքի խմբաքանակը առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում՝ ապահովելով դրա հասանելիությունը և փչացումը բացառող պայմանները:»

4) Որոշումը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 7․1-ին կետով».          

«7․1․ Եթե տնտեսավարող սուբյեկտը չի կարողանում հավաստի, որ սպանդային մթերքը (միս, ենթամթերքներ, հում ճարպ, արյուն, ոսկոր, մեխանիկական եղանակով ոսկրահանված (լրացուցիչ ոսկրահանման ենթարկված) միս, կոլագեն պարունակող կամ աղիքային հումք) ունի սպանդանոցային ծագում՝ առանց փորձաքննության ենթարկելու ենթակա է  ոչնչացման».

5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Վտանգավոր արտադրանքի փորձաքննության, օգտահանման և ոչնչացման հետ կապված գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտն՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով:

6) 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ».

«1) Վտանագավոր արտադրանքի ոչնչացումն իրականացվում է  լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, ներգրավվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների մասնագետներ։ 

 

 

7) 11-րդ կետից հանել «միջգերատեսչական» բառը. 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հոդված 1.  1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 112.8-րդ հոդվածում՝

1)1-ին մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը փոխարինել «տասհազարապատիկի» բառով.

2)լրացնել նոր 2-րդ մասով՝

   «2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

     Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    30.01.2023 - 14.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2530

Print