Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի N234-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի N234-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծերի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 7-ի  N234-Ն որոշման համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձինք հանձնաժողով են ներկայացնում հաշվետվություն՝ վերոնշյալ մարմիններին ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի №1069-Ն որոշման դրույթներին համապատասխան՝ «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDOS) (այսուհետ՝ «ԴՈՍ») հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ մատուցելու պահանջի կատարման վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-Ն որոշմամբ սահմանված է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը  և ներկայացման կարգը:

Այս կապակցությամբ, հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող՝ հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունները կանոնավոր միասնական ցանկում ներառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը նույնպես ներառել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորվող անձանց կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների միասնական ցանկում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերով նախատեսվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը ներառել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորվող անձանց կողմից հանձնաժողով ներկայացվող կանոնավոր հաշվետվությունների միասնական ցանկում և հստակեցնել այդ հաշվետվության ներկայացման կարգը, պարբերականությունն ու ժամկետները: Մասնավորապես, սահմանվել է, որ հաշվետվությունը հանձնաժողով է ներկայացվելու կիսամյակային պարբերականությամբ՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը:

Վերոնշյալով պայմանավորված լրամշակվել է նաև 2017 թվականի  հունիսի 7-ի N234-Ն որոշումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Որոշ­ման նախագծերը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նախագծերը քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

  1. Ակնկալվող արդյունքը

        Նախագծերի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման («ԴՈՍ» հարձակումներից պաշտպանվածության) վերաբերյալ հաշվետվությունը կներառվի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի հաշվետվությունների միասնական ցանկում, ինչը կնպաստի օպերատորների կողմից հաշվետվությունների արդյունավետ ներկայացմանը:

 

 

 

  • Discussed

    27.01.2023 - 12.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1922

Print