Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ  ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և  83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։  

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ»  և «2018 թվականի նախատեսվող աշխատանքներ»:

2018 թվականի ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագրի գերակայությունները, ինչպես նաև առկա հիմնախնդիրները և ֆինանսական հնարավորությունները։ Ծրագիրն ուղղված է  քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել քաղաքի համաչափ և կայուն զարգացումը։

Այս առումով կարևորվում է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։

2018 թվականի ընթացքում ոչ միայն կշարունակվեն և տրամաբանական ավարտին կհասցվեն սկսված աշխատանքները, այլև կիրականացվեն հեռանկարային նոր ու հավակնոտ ծրագրեր։

Կրթական որակի բարելավումը, երեխաների կրթության համար մեկնարկային հավասար պայմաններ ստեղծելը, հասանելիության բարձրացումը, կրթական հաստատությունների պայմանների և հարմարավետության բարձրացումը, ինչպես նաև ներառական կրթության համակարգի զարգացումը ևս կարևորվում են Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրով:

Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի կարևորագույն ոլորտներից է սոցիալական ապահովությունը: Կշարունակվեն իրականացվել հոգածության բազմաշերտ ծրագրեր:

Քաղաքային տնտեսության զարգացման գործում կարևորվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը։ Քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման և առկա խնդիրների համատեղ լուծման հաջողված փորձերն առաջիկա տարիներին կկիրառվեն նաև այլ ոլորտներում։ 

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածը՝ համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնվում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2018 թվականի ծրագիրը։

  • Discussed

    08.11.2017 - 23.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development, Economical

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

08.11.2017 12:43

23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8195

Print