Add to favourites

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2023 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N2111-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ 9-րդ կետի ա) ենթակետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, որով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2023 թվականի ծախսերի կատարման նորմատիվների վերաբերյալ։

2.Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշմամբ հաստատվել  են քաղաքացիական կացության ակտերի գրանցման  հետ կապված գործառույթներ իրականացնող սպասարկման կենտրոնների ցանկը, նստավայրերը և հաստիքային միավորները՝ 77 հաստիքային միավոր, որից 11 մասնագետը՝ բարձր լեռնային վայրերում:

 «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի N1 և N2 աղյուսակների «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի «11001 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով հատկացված է 156433200 դրամ, որը ներառում է պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակիցների համար օրենքով սահմանված աշխատավարձը և գործունեության իրականացման համար անհրաժեշտ պահպանման ծախսերը:

ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով հատկացված գումարի սահմաններում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի կատարման նորմատիվները սահմանելիս հաշվարկվում է աշխատավարձը, ինչպես նաև ջեռուցման, ջրամատակարարման, փոստային ծառայությունների, համակարգիչների, տպիչ սարքերի, քարտրիջների լիցքավորման և այլ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը, իսկ բարձր լեռնային բնակավայրերի համար` ջեռուցման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերը:

ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների մասնագետների աշխատանքի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով,  ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 և ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը եվ վճարման կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշումներով:

3.Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը:

4.Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայությոն մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։

 7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը կապված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի, ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Discussed

    25.01.2023 - 10.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2096

Print