Add to favourites

Պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծի և ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԻՆԴ  ՕԳՏԱԿԱՐ  ՀԱՆԱԾՈՆԵՐԻ  ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄ­ՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ  ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Ընդերքօգտագործման  իրավունք ստանալու նպատակով իրավաբանական անձինք  հայտի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում նաև ընդերքի երկրաբանական ուսում­նասիրության աշխատանքային  ծրագիրը և պինդ  օգտակար  հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագիծը:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ, 39-րդ և 50-րդ հոդվածներով սահմանված են ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով դիմումին կից ներկայացվող ուսումնասիրման  ծրագիրը և արդյուահանման նախագիծը ինչ պետք է ներառի: Սակայն չեն  սահմանված պինդ  օգտակար  հանածոների  արդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսում­նասիրության աշխատանքային  ծրագրերի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, որը իր հերթին առաջացնում է որոշակի բարդություններ և երկիմաստ ընկալումներ հայտատուների համար: Շատ դեպքերում ծրագրերը և նախագծերը ներկայացվում են կամայականորեն կազմված՝ առանց պատշած ձևավորման տեքստի, երբեմն տեքստի բովանդակությունը չի համապատասխանում ծրագրի նպատակին, քարտեզագրական նյութերը և դրանց մաշտաբները պատահականոր են ընտրված: 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հանքարդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսում­նասիրության աշխատանքային  ծրագրերի կազմանն հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ՀՀ կառավարության որոշման տեսքով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով կամ ՀՀ Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

 4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

        Ներկայացված որոշման նախագծի ընդունումով ընդերքօգտագործման  իրավունք ստանալու նպատակով ընդերքի երկրաբանական ուսում­նասիրության աշխատանքային  ծրագրերը և պինդ  օգտակար  հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագծերը լիազոր մարմին կներկայացվեն սահմանված պահանջների պահպանմամբ:

 

 

  • Discussed

    08.11.2017 - 29.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7648

Print