«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում:
Ներկայումս հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանված են ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասի» թիվ 272-Ն որոշմամբ, ըստ որի համապատասխան բնագավառներում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանվում են համապատասխան նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 122-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում հաստատված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան բնագավառներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը:
-
Discussed
07.11.2017 - 07.12.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
-
Status
Views 10224
Print