Add to favourites

Under development

«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 29-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որի համաձայն հրաձգարանի գործարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, իսկ հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է ՀՀ ոստիկանությունը, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերով հրաձգարանի գործարկման լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հրաձգարանի գործարկման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու մասին հայտի, ինչպես նաև հրաձգարանի գործարկման լիցենզիաների ձևերը՝ համաձայն հավելվածների:


ՀՀ ոստիկանություն

 

  • Discussed

    16.01.2023 - 31.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2801

Print

Suggestions

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Ըստ նախագծի 10-րդ կետի 4-րդ ենթակետի՝ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը, որը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածության ա հանգեցնելու հրաձգարաններին կամ ֆինանսական ծանրաբեռնվածությունից խուսափելու համար դրդելու է հրաձգարաններին իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր ներկայացնել։ Առաջարկում ենք վերը նշած կետի փոփոխություն իրականացնել՝ մասնավորապես պահանջել ներկայացնել շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը ԿԱՄ հրաձգարաններում գրանցված պահնորդ աշխատակիցների հաստիկացուցակը։

Artak Zakarian

21.01.2023

Հետևյալ կետի համար առաջարկում եմ այլ տարբերակ III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 14. 5) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց զենք կրելու գործող թույլտվվությունների պատճենները։ Բացի այդ, այս III կետի 5), 6), 7) կետերը հնարավոր է հակասության մեջ մտնեն գործող օրենսդրության հետ, այն է՝ Իրավունք ունի՞ արդյոք իրավաբանակ անձը ստորագրել ֆիզ.անձի հետ «զենքին առնչվելու» կամ «հրահանգչի» աշխատանքային պայմանագիր կամ ՀԴՄ «հրաձգարան» գործունեության համար, այն դեպքում, երբ «Հրաձգարանի գործարկման լինզենզի» դեռ չունի ! և հնարավոր է, որ դեռ 23 օր չի ունենա !

Artak Zakarian

21.01.2023

9․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է այդ վայրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո Այս կետ առաջարկում եմ փոփոխել հետևալ խմբագրության. 9․ Հրաձգարանների լիցենզավորումը թույլատրվում է հրաձգարանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան և ՀՀ Ոստիկանության հետ նախապես համաձայնեցված նախագծով կառուցված (բաց հրաձագարանների դեպքում ՝ կահավորված) կամ ՀՀ ոստիկանության կողմից հաստաված տիպային նախագծի հիման վրա նախագծված և կառուցված (բաց հրաձագարանների դեպքում ՝ կահավորված) հրաձգարանը գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո։

See more