The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 23.11.2017 20:46:14 Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ե» ենթակետը։ Հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքից զրկումը կամ սահմանափակումը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ուստի դրանից բխող սահմանափակումները խախտում են նաև Կոնվենցիայի հոդված 23-ը։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 5։ Չի ընդունվել, քանի որ առաջարկությունը հիմնավոր չէ և չի բխում նախագծի բովանդակությունից: Միաժամանակ, հայտնում եմ, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և <Երեխայի իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները և որևէ կերպ այն չի հակասում <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիայի դրույթներին:
2 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 23.11.2017 20:46:14 Հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «ժա» ենթակետը։ Ենթակետը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց տան և ընտանիքի նկատամամբ հարգանքի իրավունքին։ Եթե անձը՝ անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված ունի երեխայի խնամքի իրականացման, դաստիարակության և իրավունքների պաշպտանության դժվարություններ, ապա ոչ թե պետք է զրկել անձին ծնողական իրավունքից, այլ տրամադրել խելամիտ հարմարեցումներ, այդ թվում՝ անհատական աջակցող։ Նույնը վերաբերում է նաև ժամանակավոր վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց և նրանց երեխաներին։ Տե՛ս CRPD/C/ARM/CO/1, պարբ. 40։ Չի ընդունվել, քանի որ առաջարկությունը հիմնավոր չէ և չի բխում նախագծի բովանդակությունից: Միաժամանակ, հայտնում եմ, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և <Երեխայի իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները և որևէ կերպ այն չի հակասում <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիայի դրույթներին:
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 23.11.2017 20:46:14 Ելնելով 1-ին և 2-րդ առաջարկներից, փոփոխություններ և լրացումներ կատարել ամբողջ նախագծում՝ այն համապատասախանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներին։ Չի ընդունվել, քանի որ առաջարկությունը հիմնավոր չէ և չի բխում նախագծի բովանդակությունից: Միաժամանակ, հայտնում եմ, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և <Երեխայի իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները և որևէ կերպ այն չի հակասում <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիայի դրույթներին: