Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը


Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշմամբ ստեղծված «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին: Որոշման 5.1-ին կետով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Երևան համայնքի հետ պետք է կնքեր անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր: Որոշման 6-րդ կետի համաձայն` մինչև 2022թ. հունիսի 30-ը Երևանի քաղաքապետին առաջարկվել է ապահովել «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
Երևան քաղաքի ավագանու կողմից 2022թ. ապրիլի 19-ին ընդունված թիվ 575-Ա որոշման 1-ին կետի դրույթների համաձայն` «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Երևանի հ.164 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, և պետական գրանցման ռեգիստրի վկայականում գրանցում է իրականացվել «Երևանի հ.164 մսուր-մանկապարտեզ» անվանումով:
Այդպիսով անհամապատասխանություն է առաջացել Որոշման և 575-Ա որոշման դրույթների միջև, ինչի արդյունքում Որոշման 5.1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Երևան համայնքի միջև անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր չի կնքվել:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշման ամբողջ տեքստում «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն բառերը փոխարինել «Երևանի թիվ 164 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն բառերով` այդպիսով երկու որոշումները համապատասխանեցնել միմյանց, որը հնարավորություն կտա ապահովել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեիին Երևան համայնքի հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կվերանան երկու որոշումների միջև անհամապատասխանությունը և կապահովվի Որոշման 5.1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Երևան համայնքի միջև անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր կնքումը:

 

ՀՀ ոստիկանություն

  • Discussed

    16.01.2023 - 31.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2556

Print