Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2023 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 28.3-րդ հոդվածի 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի 4-րդ ենթակետը և N 4 Հավելվածը ճանաչել ուժը կորցրած․
  2. Որոշման N 1 Հավելվածում՝
  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ և 7.1-ին գլուխներով սահմանված կարգով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (այսուհետ՝ խնամքի նպաստ) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:».

  • 2-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) խնամքի արձակուրդում գտնվող ծնող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնող, ում նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը.

2.1) գյուղական բնակավայրում բնակվող ծնող կամ գյուղաբնակ ծնող՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնող, ում նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը.».

  • 2-րդ կետի 4-րդ ենթակետում «որն ունի խնամքի արձակուրդում գտնվող ծնող և (կամ) գյուղական բնակավայրում բնակվող ծնող» բառերը փոխարինել «ում խնամքի կապակցությամբ ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք» բառերով.
  • 2-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
  • 3-րդ կետից հանել «խնամքի արձակուրդում գտնվող» բառերը և կետը «վճարվում է, եթե» բառերից հետո լրացնել «խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ» բառերով.
  • 7-րդ կետը «գտնվող ծնողին» բառերից հետո լրացնել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ» բառերով.
  • 1-ին կետը «բնակվող ծնողին» բառերից հետո լրացնել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ» բառերով, 1-ին ենթակետից հանել «երեխայի ծննդյան կամ» բառերը, 2-րդ ենթակետում «սույն կարգի 6-րդ կետում նշված որոշումն ընդունելու» բառերը փոխարինել «խնամքի նպաստի համար դիմելու» բառերով, 3-րդ ենթակետից հանել «կամ խնամքի նպաստի համար դիմելու» բառերը, 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով․

«8) դիմումը ներկայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։».

  • 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ կետ․

«7.2  Տարածքային բաժինը մերժում է 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու օրվանից հետո կամ դիմելու օրվա դրությամբ՝

1) ծնողը կամ երեխան հաշվառված չեն Հայստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հասցեով.

2) ծնողն օտարերկրյա քաղաքացի է և երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

3) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

4) երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.

5) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները).

6) նույն երեխայի խնամքի կապակցությամբ արդեն նշանակվել է խնամքի նպաստ երեխայի մյուս ծնողին».

  • 13-րդ կետում «գտնվող ծնողին» բառերից հետո լրացնել «(մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի դեպքում) կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով (2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխայի դեպքում)» բառերը.
  • 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Խնամքի նպաստը նշանակվում է ծնողի կամ այլ անձի՝ տարածքային բաժին ներկայացրած դիմումի կամ սույն կարգի 40-րդ կետի համաձայն առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա:».

  • 15-րդ կետի առաջին նախադասությունում «երեխայի (երեխաների) ծննդյան» բառերը փոխարինել «երեխայի (երեխաների) խնամքի» բառերով, «ներկայացվում դիմում» բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 40-րդ կետի համաձայն՝ առցանց տեղեկատվություն» բառերը, իսկ իսկ 2-րդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած.
  • 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1 Խնամքի նպաստի իրավունք ունենալու յուրաքանչյուր ամսվա (այդ թվում՝ դիմելու ամսվան նախորդող՝ ամիսներից յուրաքանչյուրի) համար նպաստը խնամքի արձակուրդում գտնվող ծնողին (մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի դեպքում) կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով (2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխայի դեպքում) վճարելու համար հիմք է ընդունվում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալները կամ սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով ներկայացված տեղեկանքը։».

  • 16-րդ կետում «ներկայացրած դիմումի» բառերից հետո լրացնել «(տեղեկատվության)» բառը․
  • 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, ապա սույն կարգի 16-րդ կետի հիման վրա դադարեցվում է այն երեխայի  նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը, որին վերաբերվում է ստացված տեղեկատվությունը կամ դիմումը։».

  • 1-ին, 19-րդ, 22-րդ, 24.1-ին, 26.4-րդ, 26.5-րդ, 30-րդ, 31-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
  • 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Օրենքով սահմանված դեպքերում երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից  բացակայելու հանգամանքը ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա՝ երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:».

  • 21-րդ կետի 1-ին նախադասությունում «խնամքի արձակուրդում գտնվող» բառերը փոխարինել «խնամքի նպաստ նշանակվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա և» բառերով․
  • 1-ին կետի 1-ին նախադասությունում «խնամքի արձակուրդում գտնվող» բառերը փոխարինել «Եթե խնամքի նպաստ նշանակվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա և» բառերով, իսկ «գրանցման մասին հայտը» բառերը փոխարինել «գրանցման հայտը» բառերով.
  • 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 23.1-23.3-րդ կետերով.

«23.1. Նպաստի չափը փոխվում է նաև դիմումի հիման վրա,  եթե ՝

1) դիմումին կից ներկայացվել է սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը կամ

2) դիմումով տեղեկացվել է, որ գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման հայտի հիման վրա ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը (կամ չեղարկել է գրանցման հայտը)։

23.2. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում նպաստի պակաս վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) վճարվում են դիմումը ներկայացվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Սույն կետում նշված կարգով հաշվարկված պակաս վճարված նպաստի գումարները վճարվում են դիմելու ամսվան հաջորդ ամսվա վճարման ցուցակով։

23.2. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում նպաստի ավել վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) հետ են գանձվում Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։».

  • 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով: Եթե ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա: Խնամքի նպաստի վճարման եղանակը կամ վճարող կազմակերպությունն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:».

  • 25-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերը․
  • 1-ին կետում «հոդվածով» բառը փոխարինել «կետով» բառով.
  • 2-րդ կետից հանել «(բանկը կամ ազգային օպերատորը)» բառերը.
  • 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 34.1-ին կետով.

«34.1. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:».

  • 35-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորի» բառերը.
  • 36-րդ և 37-րդ կետերից հանել «կամ ծնողի հաշվարկային հաշվին» բառերը.
  • 40-րդ կետը լրացնել հետևյալ նոր նախադասությամբ.

«Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա փոխվում է  նաև վճարող կազմակերպությունը։».

  • 41-րդ կետում «www.ssa.am» բառերը փոխարինել «www. socservice.am» բառերով։
  • 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով.

«42.1. Առցանց դիմումով մուտքագրված տվյալների հիման վրա վճարող կազմակերպությունը փոխվում է ինքնաշխատ եղանակով։».

  1. Որոշման N 3 Հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «27-րդ հոդվածով» բառերը փոխարինել «7-րդ և 7.1-ին գլուխներով» բառով, իսկ 2-րդ ենթակետում՝ «հոդվածում» բառերը՝ «կամ 28.3-րդ հոդվածներում» բառերով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի մարտի 10-ը ապահովել 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստի նշանակումն և վճարումը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։

 

  • Discussed

    16.01.2023 - 01.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2205

Print