Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագiծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
 


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործընթացում առկա խնդիրների կարգավորման և օրենսդրության կատարելագործման անհրա-ժեշտությամբ:
1.1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախա-րարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու և հաշվառման վերցնելու, բնակարանային գործերը վարելու և բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարաբերությունները:
Որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուն դիմում է ներկայացնում իր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետին):
Նույն որոշման հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունում այն շահառուներին, ովքեր զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու համար հիմք հանդիսացող զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ իրավասու ռազմաբժշկական փորձաքննական մարմնի եզրակացության տրման կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում:
Գործող կարգով կանոնակարգված չեն այն դեպքերը, երբ շահառուն զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառում չունի:
1.2. Առկա խնդիրների առաջադրվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը առաջարկվում է ընդունել նախագիծը:
2. Կարգավորման առարկան
Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվել են դրույթներ ըստ որի՝ եթե մինչև զինծառայողի զոհվելու (մահանալու) օրը զոհված շահառուի հանդւիսացող ընտանիքի անդամը հանվել է բնակության վայրի հաշվառումից և դիմել է այլ բնակության վայրում հաշվառման համար և նոր բնակավայրում շահառուի հաշվառումն իրականացվել է զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվանից հետո, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման է ընդունվում իր նոր հաշվառման վայրի ղեկավարի կողմից:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: Զոհված (մահացած) զինծառայողների հաշվառում չունեցող մի շարք ընտանիքների համար բնակարանային հաշվառման գործընթացում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա-ժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություն-ների չի հանգեցնում: 
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափո-խման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ այլ ոլորտային փաստաթղթերի հետ:

  • Discussed

    16.01.2023 - 31.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1964

Print